Հարց քաղաքացիներից` 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն իրավունք ունի՞ օգտվել ուսման վարձի զեղչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է 1-ին կուրսում: Խնդրում եմ` ասեք` 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն իրավունք ունի՞ օգտվել ուսման վարձի զեղչից, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞ր դեպքում, ինչպե՞ս:

Անահիտ Պողոսյան (47 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը (ՄՈԳ):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների հավաձայն` 2012թ. 1-ին կուրս ընդունվածների թիվը կազմել է 16 հազար 262: 2013-ին այն նվազել է՝ դառնալով 14 հազար 244, 2014-ին՝ 12 հազար 355, 2015-ին՝ 13 հազար 208, իսկ ահա 2016 թվականին այն դարձել է 10 հազար 995: Որքան էլ ցավալի է, բայց թվերը փաստում են, որ 1-ին կուրսեցիների թիվն այս տարի նվազել է 2213-ով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս