Մայիսի 24-ին, ժամը 09.30-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում (ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 1-ին հարկ, մուտքը Աբովյան փողոցից) կմեկնարկի Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին: Համաժողովին կմասնակցեն ավելի քան 50 բժիշկ-մասնագետներ աշխարհի տարբեր անկյուններից:
Նշենք, որ Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի հետ համատեղ այս տարի ևս Հայաստանում և Արցախում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ, որոնք կանդրադառնան ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին:
Մասնագիտական կարևոր այս միջոցառմանը մասնակցում են Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլը և ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռը:
***
Մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահՏիգրան Հովհաննիսյանը եւ նույն կազմակերպության իրավաբանական վարչության պետ Մհեր Շահնազարյանը:
ԹԵՄԱ ՝ ՀՀ ոստիկանության հայտարարությունը քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել. իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից.վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն. խնդրի լուծման ուղիները:
***
Մայիսի 24-ին, ժամը 11:00-ին «Մ
Բանախոսներն են՝
Տիգրան Քեյան, «Վարորդի ընկեր» հկ նախագահ
Գագիկ Մելիքյան, փաստաբան
Քրիստ Հովսեփյան, «Իմ իրավապաշտպանը» հկ նախագահ
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: