Ովքեր են ամենաշատ գումար վաստակած երգիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Billboard» երաժշտական ամսագիրը կազմել է համերգներից և երաժշտական ալբոմների վաճառքից ամենաշատ գումարներ վաստակած աստղերի ցուցակը: Ինչպես գրում է eg.ru կայքը, արդեն որերորդ անգամ ցուցակը գլխավորել է 54-ամյա Մադոննան:

2017-ին երգչուհու եկամուտը կազմել է շուրջ 34,58 մլն դոլար: Նրան հաջորդել են Բրյուս Սփրիգսթինը և Ռոջեր Ուոթերսը, ովքեր անցյալ տարվա ընթացքում վաստակել են, համապատասխանաբար՝ 33,44 և 21,16 մլն դոլար:

Ամսագրի ցուցակում ընդգրկվել են նաև «Վան Հելեն» խումբը (20,18 մլն դոլար), «Coldplay» խումբը (17,30), Ջասթին Բիբերը (15,94 մլն դոլար), Ադելը (13,90 մլն դոլար), Սելին Դիոնը ( 12,92 մլն դոլար):

Ինտերնետում ալբոմների վաճառքի թվով առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Ադելը, Թեյլոր Սվիֆթը, «One Direction» խումբը՝ համապատասխանաբար վաստակելով 8,3, 5,2 և 4,5 մլն դոլար:




Լրահոս