ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է ընկել Ջնդի Ամարյանի «հետևից». կեղծ ահազանգի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում պարբերաբար ծառահատումների դեպքեր են գրանցվում, ինչը մշտապես քննադատությունների տեղիք է տալիս: Որպես կանոն` ծառահատումները կատարվում են բիզնես նպատակով` վնաս հասցնելով շրջակա միջավայրին:

ArmLur.am-ին են ահազանգել մի խումբ քաղաքացիներ` հայտնելով, որ հերթական ծառահատումն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Մեր նկարահանող խումբը շտապեց ահազանգի հետքերով:

Այս անգամ, սակայն, այլ իրավիճակ արձանագրեցինք:

Ըստ տարածված լուրերի` Արևելյան խոհանոցի սեփականատեր Ջնդի Ամարյանի նախաձեռնությամբ հաստատության հարակից տարածքում ծառահատումներ են իրականացվում, որն առաջացրել է տեղի բնակիչների վրդովվմունքը: Մինչդեռ, Արևելյան խոհանոցի մենեջեր-տնօրեն Անուշ Սաֆարյանը հայտնեց, որ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Ջնդի Ամարյանին, այնտեղ որևէ ծառ չի հատվել: Ավելին, տեղում ծառատունկ է իրականացվել:

ArmLur.am-ը տեղում արձանագրեց նաև քաղաքապետարանի աշխատակիցների ուսումնասիրությունը, որոնց եզրակացության համաձայն` ավտոկայանատեղիի համար նախատեսված տարածքում որևէ ծառ չի հատվել:

Մնում է հասկանալ` որն է կեղծ ահազանգի նպատակը և ինչ ենթատեքստեր ունի:




Լրահոս