Մայիսի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը, գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան, կարգապահության բաժնի վարիչ Մարինե Հովհաննիսյանը և ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը:

ԹԵՄԱ՝ տեղեկություն է տարածվել այն մասին, որ որոշ անձիք բուսաբանական այգու վարչական տարածքում փորձում են հարսանյաց սրահ կառուցել եւ բազմաթիվ ծառեր արմատախիլ են եղել. հյուրերը կպարզաբանեն տարածված տեղեկությունը:

***

Մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան:

ԹԵՄԱ ՝ մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝ Հանրապետության տոնը:

***

Մայիսի 25-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Թեման՝ Ավտովարորդների տուգանքների համաներման հարցեր, ներկայիս երթևեկության իրավիճակ:

***

Մայիսի 25-ին, ժամը 12։30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Քննարկման բանախոսներն են՝

Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն,
Գևորգ Տեր-Գաբրիելյան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:

Քաղաքացիական հասարակության շատ կառույցներ իրենց աջակցությունն են հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։

Ի՞նչ մարտահրավերներ է տեսնում քաղաքացիական հասարակությունը՝ կառավարության աշխատանքի վերահսկման հարցում և ո՞րն է լինելու քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում։

***

 

Սույն թվականի մայիսի 25-ին` ժամը 9:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ – 100» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի թեմաներն են`

  • ՀայաստանիՀանրապետության   հռչակման պատմաքաղաքական նախադրյալները, Մայիսյան հերոսամարտերը
  • Հայաստանիառաջին հանրապետության   պետաիրավական կառուցվածքը և ներքին դրությունը
  • ՀՀարտաքին քաղաքականությունը, Սևրի դաշնագիրը
  • 1920թ.թուրք – հայկական պատերազմը և Հայաստանի առաջին հանրապետության անկման հանգամանքները
  • Կրթականկյանքը և գեղարվեստական գրականությունը Հայաստանի առաջին հանրապետությունում
  • Հայաստանիառաջին հանրապետությունը արվեստի ստեղծագործություններում։

Գիտաժողողի մասնակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն։

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր ԱրամՍիմոնյանը, Վրաստանի Հանրապետության Թբիլիսիի համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլին։

Գիտաժողովի ընթացքում կներկայացվի շուրջ 70 զեկուցում Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի  գիտնականների կողմից:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 26-ին ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի կունենա Երվանդ Փամբուկյանի կազմած«ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի շնորհանդեսը։

Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ Սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը։

***

Մայիսի 25 -ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ ոլորտի առաջնահերթությունները՝ ՀՀ նոր կառավարության ծրագրի համատեքստում:




Լրահոս