ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը Հայաստանում գրանցված իր տրանսպորտային միջոցներով իրականացնում է բեռնափոխադրում, ապա այդ կազմակերպությունը հանդիսանում է բացառապես հաստատագրված վճար վճարող. այս դեպքում պարտադի՞ր է արդյոք` ճանապարհային վճար վճարի, թե ոչ:
Արայիկ Դավթյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը` իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով, կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Նույն օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն` ՀՀ-ում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը ՀՀ տարածքում իրականացվող, ՀՀ-ից դուրս եկող կամ ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ նույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:
Հաստատագրված վճարները եւ ճանապարհային վճարները գործում են առանձին եւ մեկը մյուսով պայմանավորված չեն: Ընդ որում` ճանապարհային վճար նախատեսված է միայն 20 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը` իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով, կամ նույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: