Մայիսի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ ժամը 12:00-ին <<Դեբատ>> բանավեճի ակումբը (<<Հին տուն>> Նալբանդյան 3, մետրոպոլիտենի կանգառի դիմաց) բանավեճի է հրավիրում քաղաքագետներ՝ Արա Պապյանին, Հովհաննես Իգիթյանին, Ստեփան Գրիգորյանին: Իբրև բանավիճող կողմ հանդես կգան՝ քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը և Գերագույն Խորհրդի պատգամավոր քաղայլախոհ Ազատ Արշակյանը՝ քննարկելու հետհեղափոխական զարգացումները, ՀՀ նոր կառավարության հեռանկարները և առաջիկայում սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրությունները:

***

Մայիսի 26 -ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան»  լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ,  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանի  և Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝  Վարդան Պետրոսյանի ասուլիսը։
Թեման՝ «Արամ Աթեշյանը Հայաստանում է՝ մասնակցելու համար մայիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստին. Պոլսո պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակի և Աթեշյանի այցի վերաբերյալ Թուրքիայից մեկ ամիս առաջ վերադարձած Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամների գնահատականը և թեմայի վերաբերյալ հայտարարությունը»։




Լրահոս