Ուժեղ անձրևների հետևանքով 12 պատահար է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին, ժամը 17:44-ից եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «911» ծառայությանը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 25 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ մոտ 12 պատահար: Բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության:




Լրահոս