
Russia Today-ը հայտնում է, որ Շրի Լանկայում մուսոնային անձրևների հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել:
Եղանակային անբարենպաստ պայմաններից, ընդհանուր առմամբ, 128 000 մարդ է տուժել:
Վերջին տվյալների համաձայն՝ քամու ուժգնացումներով ուղեկցվող հորդառատ անձրևների հետևանքով վնասվել կամ ամբողջովին ջրի տակ է մնացել ավելի քան 4000 տուն, ավելի քան 50 000 մարդ տարհանվել է առավել քիչ վտանգավոր շրջաններ: