Մայիսի 29-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Թեման` Կառավարության առաջնահերթ խնդիրները. որո՞նք են Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները, կհաջողվի՞, արդյոք, նոր կառավարությանն անել այն, ինչ չի հաջողվել նախորդ կառավարություններին:

***

Մայիսի 29-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը եւ ռեժիսոր Արա Շիրինյանը:

ԹԵՄԱ` 1.Մշակութային գործիչների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. հարցադրումներ, արձագանքներ եւ գնահատականներ:

2.Թավշյա հեղափոխության մշակութային բաղադրիչը. ինչպե՞ս ապահովել մարդկանց մշտական հաղորդակցումը մշակույթի հետ:

***

Մայիսի 29ինժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա մամուլի ասուլիս  «Ինչո՞ւ ազատ չեն արձակում Արցախի ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանին» թեմայով:

Բանախոսներն են՝

Ավետիս Քալաշյան, Սամվել Բաբայանի փաստաբան

Անդրանիկ Թևանյան, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խմբի անդամ:

***

Մայիսի 29-ինժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ի՞նչ փոխել մշակույթում. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը» թեմայով:

Բանախոսներն են՝

Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ

Նարինե Թուխիկյան, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն

Սաշուր Քալաշյան, ճարտարապետ

Հասմիկ Հակոբյան, գրականագետ
***
Մայիսի 29-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. -րդ հարկ) տեղի կունենա) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Լևոն Էքմեքջյանի աճյունի փոխարեն, թուրքական իշխանությունը ընտանիքին է հանձնել շան և կնոջ դիակին պատկանող ոսկորների խառնուրդ. Նոր մանրամասներ գործընթացի զարգացումների և Էքմեքջյան ընտանիքի հետագա քայլերի մասին»։

Բանախոսներն են՝

Դրո Էքմեքջյան – 35 տարի առաջ Թուրքիայում կախաղան հանված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքջյանի եղբայրը (Ֆրանսիայից)

Մերել Չիլդիր – մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային ակտիվիստ (Թուրքիայից)

Էրեն Կեսկին – Լևոն Էքմեքջյանի գործով փաստաբան (Թուրքայից տասակապով)

***

«Նոյյան Տապան».Հյուրն է ասորական համայնքի ղեկավար Իրինա Գասպարյանը

29-05-2018 12:30 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Մայիսի 29-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասորական համայնքի ղեկավար Իրինա Գասպարյանի ասուլիսը։

Թեման՝ «Հայաստանում ասորական համայնքի դերը իշխանափոխության գործընթացում. Նոր իրականություն. հրատապ խնդիրներ. կադրային նշանակումներ. Ընտրական համակարգում ազգային փոքրամասնությունների վերաբերյալ բացթողումները. ասորական համայնքի հիմնական խնդիրները. ակնկալվող բարեփոխումներ. առաջարկներ ԱԺ խմբակցություններին. նորընտիր կառավարության հետ համագործակցության հնարավոր շրջանակները»։

***

Նոյյան Տապան». Հյուրն է «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը

29-05-2018 13:30 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Մարտի 29-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանի ասուլիսը։

Թեման՝ «Տոնավաճառների խնդիրները և նորանշանակ կառավարությունը. պահանջներ և ակնկալիքներ. Բեռնափոխադրման և մաքսազերծման ոլորտում իրականացրած բարեփոխումների հետևանքները և աղմկոտ բացահայտումները. ոլորտի կարգավորման հրատապ քայլերը և երաշխիքները»։




Լրահոս