ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին. Նիկոլ Փաշինյանը բացահայտում է հաղթանակների բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:

Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանությունը:

«Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին, որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության, հավատի ու լավատեսության կորուստ»,- ասաց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս