Արագածոտնում տեղի ունեցած կրակոցների մասնակիցների շրջանակն ընդլայնվում է. ինչ կապ ունի դեպքի հետ Մանվել Գրիգորյանի օգնականի ազգականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Պարզվել է, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ են՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանը, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանը և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։ Ապա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի հոգի` Կարբի գյուղի բնակիչ 29-ամյա Արգամ Պողոսյանը։ Դեպքի մասին ArmLur.am-ին որոշ տեղեկություններ են հասել:

Մասնավորապես, ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ վիրավորում ստացածներից Վրեժ Խուրշուդյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մամիկոն Խուրշուդյանի հորեղբայրն է: Այս պահին վերջինիս հարազատները շտապում են հիվանդանոց` հասկանալու համար ինչ է տեղի ունեցել, ինչ կապ ունինա կատարվածի հետ:

Մամիկոն Խուրշուդյանը ArmLur.am-ի հարցին` ի՞նչ կապ ունի իր հորեղբայրը քրեական տարրերի և դեպքերի հետ, պատասխանեց, որ Վրեժ Խուրշուդյանը վերջերս է Բելհգիայից եկել Հայաստան, քանի որ իր տատիկը վատառողջ է: Նա Կարբի գյուղում չի բնակվում: Նրա խոսքով` իրենց համար ևս հանելուկ է` ինչպես է իր հորեղբայրը հայտնվել այս դեպքերի կիզակետում:




Լրահոս