ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ կարծիքով, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ աղանդի գործունեությունը Հայաստանում չծավալվի»:Մկրտիչ Մինասյան. «Իրավունք» 21 01 2011 Փայլուն միտք է հայտնել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: Նա առաջարկում է պայքար մղել Եհովայի վկաների դեմ: Բայց տարօրինակ է, որ այս մասին խոսում է մի մարդ, որի անմիջական ջանքերով են նաեւ այդ աղանդավորական կազմակերպությունները սկսել գործել մեր երկրում: Նա, լինելով ԱԺ պատգամավոր, կոճակ է սեղմել` «Եվրոպայի խաթեր» «կանաչ լույս» վառելով աղանդավորների առջեւ: Եւ եթե նա իսկապես մտահոգ է, ապա ոչ ոք չի խանգարում պարոն Մկրտչյանին հանդես գալ օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ` աղանդավորների գործունեությունը արգելելու վերաբերյալ (եթե, իհարկե, չի վախենում):




Լրահոս