Այն, ինչի մեջ Սաֆարյանը մեղադրվում է, դա մեր նոր իշխանության ներքո, նոր Հայաստանում այլեւս պատժելի արարք չէ. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո կալանքի տակ գտնվող Գարեգին Չուքասզյանի եւ Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոփոխվեց. եւ նրանք ազատ արձակվեցին: Հարցին, թե արդյոք ազատ արձակման հնարավորություն կա քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դեպքում եւ ինչ հիմքերով, նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատասխանեց.

«Մեկ ամիս առաջ ամբողջ հայ ժողովուրդն անհնազանդություն դրսեւորեց: Գեւորգն ուզում էր դա նախապատրաստել: Բայց ինչի մեջ որ իրեն մեղադրում են, դա արդեն ամբողջ ժողովուրդն իրականացրել է. եւ ոչ մեկին դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկել: Այնպես որ. հնարավորինս շուտ Գեւորգին պետք է ազատ արձակել. եւ նա ճանաչվի անմեղ…Այն, ինչի մեջ Սաֆարյանը մեղադրվում է, դա մեր նոր իշխանության ներքո, նոր Հայաստանում այլեւս պատժելի արարք չէ: Ժողովուրդը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացրել է դա»,-շեշտեց Հայրապետյանը:




Լրահոս