Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ. Էդուարդ Աղաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարություն է կատարել, որում ասվում է. «Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ, փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եւ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում թե ոչ:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ ունենալիք համերգի պարտերում»:

Հիշեցնենք, որ այսօր Սարդարապետում կազմակերպված միջոցառման ժամանակ բացակայում էին ՀՀԿ-ական պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վերջինս իր բացակայությունը բացատրել էր այն հանգամանքով, որ իրեն որպես ԱԺ նախագահ հրավեր չի եղել:




Լրահոս