Մայիսի 30-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Նորավանք հիմնադրամի փորձագետ Սամվել Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի ինֆորմացիոն դաշտի զարգացման միտումները. համեմատական դիտարկումներ նաև Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտի վերաբերյալ:

Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ մեր տարածաշրջանում առկա իրողությունները՝ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

***
Մայիսի 30-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հակոբյանը կխոսի իշխանափոխության ձեռքբերումներին պառնացող հնարավոր վտանգի մասին, ինչպես նաև կանդրադառնա իրենց կողմից առաջարկված ժամանակավոր կառավարության հռչակմանը և դրա անհրաժեշտության պատճառներին:

***

Մայիսի 30-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը կխոսի գազի ներտնային սպասարկման գումարի վճարման վերացումից, ինչպե՞ս է մինչ այս վերահսկվել նմանատիպ ծառայությունների ոլորտը, ուրիշ ի՞նչ նման ապօրինի ծառայություններ կան, որոնց վերացումը կնպաստի սպառողների շահերի բարելավմանը:

***

Մայիսի  30-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի  ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝   ՊԵԿ կողմից իրականացվող  կոռուպցիոն ռիսկերի  և ստվերի դեմ պայքարի բացահայտումները /«ՍԱՍ», «Նոր զովք», «Երևան սիթի» սուպերմարկետներ եւ այլ կազմակերպություններ/. նոր կառավարությունը գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր իջեցման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

***

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում համակարգի ներդրումը եւ որո՞նք են դրական հնարավորությունները:

Թեմայի շրջանակներում մայիսի 30-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

***

Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Ի՞նչպես բարելավել գյուղատնտեսության ոլորտը. առաջարկներ ուղղված կառավարությանը» թեմայով:

Բանախոսներն են՝

Ռոբերտ Մակարյան, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հրաչյա Զաքոյան,  Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ

Կարեն Չիլինգարյան, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ

***

Մայիսի 30-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանի  և  ԱՄՆ-ի կրթական համակարգում,  Հայաստանում, Արցախում և Ջավախքում բազմաթիվ ներդրումններ իրականացնող բարերար Ալիս Պետրոսյանի համատեղ ասուլիսը։
***
Մայիսի 30-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Թեման՝ ԱԻՄ-ը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, սակայն հրաժարվում է ստորագրահավաքից: Կա այլ ճանապարհ:

***

Մայիսի 30-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են  ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրության խմբի ղեկավար հնագետ Գագիկ Սարգսյանը և խմբի անդամ Բակուր Կարապետյանը:

Թեման՝ Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրության արդյունքները:




Լրահոս