Հարց քաղաքացիներից` ինչ կարգով է տեղի ունենում առաքման գրքին փոխարինող գրքի գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել առաքման գրքին փոխարինող գրքի մասին, այսինքն` հարկային մարմնի կողմից հաստատման մասին: Ի՞նչ կարգով է տեղի ունենում այդ գործընթացը:

Արմեն Սահակյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն` հարկ վճարողը (հարկ վճարող կազմակերպության պաշտոնատար կամ լիազորված անձը) իր հաշվառման հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով հայտ ու հարկային մարմնում հաշվառման եւ դրոշմակնքման համար գիրքը: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-308-Ն օրենքի 8-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` այն հարկ վճարողները, որոնց համար պարտադիր է օրենքի «Հավելված 4»-ով հաստատված կարգով գրանցումը (հաշվառումը), պարտավոր են նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, օրենքի «Հավելված 4»-ին համապատասխան առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերը ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին հաշվառման եւ դրոշմակնքման: Նույն պարբերությունում նշված ժամկետում մինչեւ գրքերը հարկային մարմնի կողմից հաշվառելը, դրոշմակնքելը ու հարկ վճարողին տրամադրելը, առաքվող կամ տեղափոխվող ապրանքները չգրանցելու սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈվՈՒՐԴ». Նշենք, որ հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս