Բանկերում լուրջ աժիոտաժ է. իրավիճակ է փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մի շարք խոշոր ընկերություններ, որոնք նախկինում չեն գրանցել իրենց աշխատակիցներին, այս օրերին փորձում են ուղղել սխալը: Ու քանի որ գրանցված աշխատողների աշխատավարձերը վճարվում են ոչ թե առձեռն, այլ բանկային փոխանցման միջոցով, այս օրերին մի շարք բանկերում լուրջ աժիոտաժ է: Մարդիկ հերթ են կանգնում՝ բանկային քարտ ձեռք բերելու նպատակով:

Հիշեցնենք, որ սա տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարի մասին: Ավելին` մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Նաեւ եղան աղմկահարույց ձերբակալություններ:




Լրահոս