ՀՀ էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագորղների հետ զրույցում խոսեց երեկ նախարարությունում շահագրգիռ կողմերի հետ քննարկումների մասին, որոնք ընթացել են գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման շուրջ: Գրիգորյանը նշեց, թե քննարկումները շարունակվում են, և միայն 1-2 օր հետո պարզ կդառնան արդյունքները: Ամեն դեպքում նա ընդգծեց, թե սակագները սովորաբար ընդունված է փոփոխել վեց ամիսը մեկ միայն, և այդ պատճառով հնարավոր ժամկետը օգոստոսն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: