Մայիսի 31-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Թբիլիսի-Երևան տեսակամուրջ`նվիրված հայ-վրացական համագործակցության հեռանկարների վերլուծությանը:
Բացվել է հայ-վրացական հարաբերությունների նոր էջը: Հայաստանի նախագահն ու վարչապետը անդրանիկ այցով մեկնել են հենց Թբիլիսի, ոչ թե Մոսկվա, Վաշինգտոն կամ Փարիզ: Ինչպե՞ս դա կանդրադառնա երկու պետությունների հարաբերությունների հետագա զարգացման վրա:
Տեսակապի մասնակիցներն են.
Երևանում՝
— Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը:
Թբիլիսիում՝
— Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետ Գիգլա Բարամիձեն:
***
մայիսի 31-ին,ժամը 20:00-ին «ԻԲԻՍ Երևան կենտրոն» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1, Երևան, Հայաստան) տեղի կունենա Անահիտը Բայանդուրի անվան «Երիտասարդկանանց խաղաղության միջազգային մրցանակ»-ի հանձնման արարողությունը:
Մրցանակաբաշխության ժամանակ տեղի կունենա նաև հայտնի ամերկահայ ֆոտոլրագրող, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ադրիանե Օհանեսյանի` Սուդանում կատարած աշխատանքի` լուսանկարների բացառիկ ցուցահանդեսի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն քաղաքական գործիչներ, դեսպաններ, արտերկրից հրավիրված բազմաթիվ հյուրեր:
Կներկայացվեն նաև Բերտա Մարտիրոսյանի «Թավշյա հեղափոխության» մասին լուսանկարները:
Ելութ կունենա «Ծիրանի» անսամբլը և Էկա Հորստկան:
***
Մայիսի 31-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Թեման` Հանրապետության տարածքում առկա արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական վիճակը, տեխնիկական անվտանգության ոլորտում կատարված վերջին փորձաքննությունների եւ զննումների ընդհանուր պատկերը. վերելակներ, ատրակցիոններ, ճոպանուղիներ եւ այլն:
***
Մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
ԹԵՄԱ՝ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Հայատանում գտնվելու օրերին հայտարարել էր ԼԳԲՏ համայնքին օգնելու մասին. այս հայտարարությունը հասարակության շրջանում դժգոյությունների առիթ է հանդիսացել. մեր օրերում քրիստոնեական արժեքներն ու ԼԳԲՏ համայնքին օգնելու քարոզը:
***
Մայիսի 31-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Թեման՝ Դեղագործական ոլորտի խնդիրներ, նոր կառավարությունից ակնկալիքներ՝ դեղերի ոլորտի զարգացման հարցում, դեղատոմսերի ճակատագիր: