«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չնայած ծրագրով չեն կնքվել պետպատվերի պայմանագրեր, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը որոշ բուժհաստատությունների ամբողջությամբ ֆինասավորել է: Նախկին նախարարների հրամանների համաձայն` վերաբաշխումների արդյունքում բյուջետային տարվա վերջին եռամսյակում իրականացրել են ախտորոշիչ հետազոտություններ, որոնց դիմաց ամբողջությամբ ֆինասնավորվել են:
Այսպես, այդ բուժհաստատությունների ցանկում տեղ է գտել նաեւ «Վարդանանց» նորարարական ԲԿ-ն, որը, ինչպես հայտնի է, պատկանում է առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին: Այս բուժհաստատությանը ծրագրով ճշտված պայմանագրային գումարը 2015 թվականին կազմել է 12 մլն դրամ, որի դիմաց նախարարությունը իրականացրել է ֆինանսավորում: Իսկ ահա 2016 թվականի դրույթամբ պայմանագրային գումարը կազմել է 24 մլն դրամ: Իսկ ինչպես հայտնի է, 2016 թվականին Ալթունյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը: