Հարց քաղաքացիներից` դիմորդները դիմում-հայտում անվճար և վճարովի քանի՞ մասնագիտություններ կարող են նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության դիմում-հայտում անվճար եւ վճարովի քանի՞ մասնագիտություններ կարող են նշել:

Լիլիթ Հունանյան (42 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները` ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բուհերի 2017-2018 ուստարվա ընթացքում պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցում տրվել է առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի համար` ըստ մասնագիտությունների: Ըստ այդմ՝ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1650 տեղ, որից 1259 տեղ առանց տարկետման իրավունքի (այդ թվում` բանակից զորացրվածների համար 111 տեղ), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 391 տեղ:




Լրահոս