Ռեալը պայմանագիր է կնքել 18-ամյա բրազիլացու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել 18-ամյա բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Ռոդրիգեսի հետ։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Նովորիզոնտինո» ակումբում։

Տեղափոխության արժեքը կազմել է 4.15 մլն եվրո։ «NG Soccer» գործակալությունը, որը զբաղվում է խաղացողի իրավունքներով, հրապարակել է հարձակվողի լուսանկարը՝ մադրիդյան ակումբի խաղաշապիկով։

Ռոդրիգեսը հաջորդ մրցաշրջանից կխաղա մադրիդցիների երկրորդ թիմում՝ 9 համարի խաղաշապիկով։

«Սա երազանք է՝ հագնել աշխարհի լավագույն ակումբի մարզաշապիկը։ Մադրիդյան թիմը լավագույն տեղն է, որտեղ կարող եմ զարգանալ որպես ֆուտբոլիստ»,- ասել է ֆուտբոլիստը։




Լրահոս