
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Արարատի մարզի Լուսառատի համայնքապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով պարտադրել համայնքապետարանին անվավեր ճանաչել պետական գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը, ինչպես նաեւ Սամվել Հակոբյանին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականները:
Հավանաբար եկեղեցուն պատկանող տարածքը վաճառվել է քաղաքացուն, եւ պահանջ է ներկայացվել վերադարձնելու այն: