Հունիսի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ինժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում  «Կանայք նոր կառավարությունում և քաղաքական գործընթացներում» թեմայով:

Բանախոսներն են՝

Զառա Հովհաննիսյանիրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Իրինա Ղափլանյան, քաղաքագետ

Գոհար ՇահնազարյանԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր

Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր

***

Հունիսի 4-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են կրթության փորձագետներ Արեգ Թադեւոսյանը եւ Սերոբ Խաչատրյանը:

Թեման` Հայաստանի կրթության համակարգի փոխակերպումները գլոբալ մարտահրավերների համատեքստում. նոր բացահայտումներ կրթության ոլորտում, աղմկահարույց դեպքեր` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ կապված, ԵՊՀ-ում տիրող իրավիճակ, ԿԳՆ նոր ղեկավարության որդեգրած մարտավարությունն ու ուղենիշերը:

 ***

Հունիսի 4-ինժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը եւ«Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» ՀԿ նախագահ Ատոմ Սարգսյանը:

Թեման` Սպառողներին մատուցվող ծառայությունների սակագների քննարկում` Էլեկտրաէներգիա, գազ, ջուր, գազի ներտնային սպասարկում:

Կվերանայվե՞ն, արդյոք, գործող սակագները` հօգուտ սպառողների, եւ ի՞նչ ճկուն մեխանիզմներ կան` ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առումով:

***

Հունիսի 4-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանը և Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Թեման՝ Նոր կառավարության նոր ծրագիր:




Լրահոս