Հայաստանի արդյունաբերությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 5,2 տոկոս աճ է արձանագրել: Ադ մասին ArmLur.am– տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Հատկանշական է փաստը, որ մարտի համեմատ, ապրիլ ամսին այս ոլորտում լուրջ անկում է արձանագրվել. արդյունաբերական արտադրանքը նվազել է 15,6 տոկոսով:
Տեղեկացանք, որ այս տարի զգալի նվազել է հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 8,3 տոկոսով: Իսկ միայն ապրիլ ամսին, մարտի համեմատ, հանքարդյունաբերությունը նվազել է 4,3 տոկոսով: Մարտի համեմատ, ապրիլ ամսին նվազել է նաեւ մշակող արդյունաբերությունը՝ 21,1 տոկոսով, էլեկտրականության արտադրանքն էլ՝ 7 տոկոսով: