Հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում փաստաբաններ` Տիգրան Աթանեսյան, Զորայր Հարությունյանը և Էրիկ Ալեքսանյանը կխոսեն Էրեբունի վարչական շրջանում Ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Մասիսի քաղաքապետի, փոխքաղաքապետի և մյուս ձերբակալությունների մասին:
***
Հունիսի 2-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի Թուրքիայում արժույթի` լիրայի կտրուկ անկման մասին, կանդրադառնա նաև, թե ինչպես այս հանգամանքը կազդի Հայաստանի տնտեսության վրա, մասավորապես` ՀՀ ներմուծվող ապրանքների գների վրա:
***
Հունիսի 2-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Խարդախություն՝ պատգամավորի հովանավորչությամբ՝ Վայոց Ձորում։ Անուններ. երկրի նախագահներ. պաշտոնյաններ. Ահազանգ ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումների և ունեզրկման մասին»։
Աշոտ Զաքարյան – ՀԷԿ-ի հիմնադիր. հարյուր տոկոս բաժնետեր
Տիգրան Մուրադյան –փաստաբան
***
Հունիսի 2-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Սկանդալային բացահայտումներ Շիրակի մարզի կրթության ոլորտում՝ կրթության նախարարի ուշադրությանն արժանի»։
Բանախոսներն են
Գոհար Շահբազյան Գյումրու 38 դպրոցի նախկին տնօրեն
ՆինաԿարապետյանց – Հելսինկյան ասոցիացիայի նախագահ
Հայկ Եգանյան – փաստաբան