
Իմ պատկերացմամբ դատավորները գործում են իրենց ներքին համոզմամբ։ Իրենք այդպես են գործել և շարունակում են իրականացնել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ «Դատավորի վարքագծի կանոնների մեջ էլ է նախատեսված, որ դատավորները կարող են միասին քննարկումներ անել։ Դա իրավաչափ է, որ ունենան, հարցեր քննարկելու իրար հետ», – հավելեց նա։
Հարցին՝ ինչու է հիմա իրավիճակ փոխվել և կալանավորումն արդեն փոխում են ստորագրությամբ չհեռանալու մասին, Փոլադյանը խուսափեց պատասխանել՝ ասելով, թե չի ցանկանում վարույթների մասին կարծիք հայտնել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: