Կտեսնեք լուրջ արդյունքներ. Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայության նորանշանակ ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Զարմանում եմ, որ ամեն մի փոքրիկ ճայթյուն միանգամից դարձնում եք մեծ պայթյուն։ Ուզում եմ մի բան հստակ իմանանք, որ ԱԺ մեծամասնություն, դատախազություն, դատավորներ, քննչական կոմիտե, ՀՔԾ, ինչպես նաեւ մի քանի «անկախ» մարմիններ դեռ նախորդ իշխանության մնացորդներն են։ Իսկ դա նշանակում է, որ դեռ լուրջ պայքար է սպասվում։

Եթե ամեն ինչ մատի մեկ շարժումով լուծվեր, կնշանակեր, որ մենք ոչ թե իրական աշխարհում ենք, այլ հեքիաթային մի հրաշք միջավայրում։

Մարցինովսկին կյանքի համար մի լավ խորհուրդ ունի. «Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միեւնույն է, թե ինչքան է նրա երկարությունը»: Իհարկե չեմ ասում լռել, ընդհակառակը, ասում եմ եկեք չթողենք որ մնացորդները երկրում դերակատարութուն ունենան։ Բայց էնպես չի, որ մենք ձեռքներս ծալած նստել ենք ու ասում ենք ինչ լինում է թող լինի։

Օրինակ իմ ղեկավարած պետական վերահսկողական ծառայությունը առաջիկայում իր ողջ լիազորություններով անցնելու է գործի ու վստահ եմ, որ կտեսնեք լուրջ արդյունքներ»,-հայտարարել է Սանասարյանը:




Լրահոս