Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին, ժամը 23:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տներից մեկի երկրորդ հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան 2-րդ հարկի ննջասենյակում: Քաղաքացին՝ Ս. Ս.-ն (ծնված 1970 թ.), ծխահարվել է. անհրաժեշտ է շտապօգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:37-ին, մարվել՝ 23:50-ին: Այրվել են կենցաղային իրեր:

Ս. Ս.-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սուր էկզոգեն թունավորում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս