1982-ի օգոստոսի 19-ին ՄԱԿ ԳՎ -ն Պաղեղտինի հարցով իր հատուկ նստաշրջանում, «Իսրայելի ագրեսիայի ակտերից տուժած պաղեստինցի ու լիբանանցի երեխաների հսկայական քանակությունից ցնցված», իր բանաձեւով որոշել է ամեն տարի հունիսի 4-ին նշել ագրեսիայի զոհ դարձած Անմեղ երեխաների միջազգային օրը (International Day of Innocent Children Victims of Aggression)։
Անդրադառնալով երեխաների ու նրանց ապագայի թեմային՝ անհնար է այսօր չհիշել այն մասին, որ կան երեխաներ, որոնք չունեն նաեւ ներկա ՝ դրանք այն երեխաներն են, որոնք գտնվում են ռազմական հակամարտությունների գոտում։ Դժվար թե լինի վիճակագրություն այն մասին, թե քանի երեխա է զոհվում տեղական հակամարտությունների ժամանակ ամբողջ աշխարհում։
Ու որպեսզի հասարակայնությունը չմոռանա այն մասին, որ պատերազմների ժամանակ զոհվում են ոչ միայն զինվորները, ՄԱԿ-ը հիմնել է Ագրեսիայի զոհ դարձող անմեղ երեխաների միջազգային օրը , որի նպատակն է փորձել զգալ ամբողջ աշխարհում ֆիզիկական բռնության, բարոյահոգեբանական ու հոգեւոր մշակման ենթարկվող երեխաների ցավն ու տառապանքները։Այս օրը հաստատում է ՄԱԿ-ի հանձնառությունը նրանց իրավունքների պաշտպանության հարցում, փոխանցում է Calend-ը։