Հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում (Վ. Սարգսյան 3, 8 հարկ) տեղի կունենա Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսը: Թեմա՝ Սփյուռքի նախարարության 2018թ.-ի ծրագրերի ճակատագիրը: Զեկուցողներ՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան, նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյան, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Ասլանյան:
***
Հունիսի 5-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Ջերմուկ համայնքի բնակիչների ասուլիսը՝ Ամուլսարի ոսկու հանքի շուրջ վերջին օրերս տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։
Թեման՝ «Ամուլսարի ոսկու հանքի շինարարական աշխատանքները խոչընդոտելու պատճառներն ու նպատակը»։
Բանախոսներն են՝
Ջերմուկ համայնքի խնդիրներով մտահոգ և անմիջական մասնակից ակտիվիստներ՝ Վազգեն Գալստյանը և Արգիշտի Թադևոսյանը։
***
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է:
Շրջապատող միջավայրի աղտոտվածության, կլիմայի փոփոխությունների եւ էկոլոգիական ոլորտի առաջնահերթ խնդիրների շուրջ հունիսի 5-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը եւ «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
***
Հունիսի 5-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: ԹԵՄԱ՝ սննդի անվտանգության ներկա մարտահրավերները և ՀՀ-ում առկա հիմնախնդիրները:
***
Հունիսի 5-ին՝ ժամը 11-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը կխոսիՍտեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի, հատուկ ջոկատայինների ձերբակալության պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների մասին, կանդրադառնա նաև, թե որքանով ստեղծված իրավիճակը կարող էսահմանային լարվածություն առաջացնել:
***
Հունիսի 5-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԲՆ Օզոնի ազգային ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտի ուսումնասիրության բաժնի պետ Աննա Ծառուկյանը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:
Թեման՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օր, Օզոնի շերտի պահպանության կարևորություն:
***
Հունիսի 5-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Տնտեսական իրավունքի կենտրոն հ/կ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:
Թեման՝ Թավշյա հեղափոխության կառավարության ծրագիր: