Armenian text to speach

Եւս մեկ պատգամավոր կլքի ՀՀԿ խմբակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցին՝ չի՞ վախենում արդյոք, որ ՀՀԿ խմբակցությունից իրեն կհեռացնեն, Ցոլակյանը նշեց, թե ինքն ավելի շուտ դուրս կգա խմբակցությունից, քան իրեն կհեռացնեն: Նա նշեց, թե հենց այսօր էլ հանդես կգա հայտարարությամբ:

Ինչպես հայտնի է՝ արդեն երեք հոգի դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից՝ Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանը և Արման Սահակյանը, իսկ ահա Ֆելիքս Ցոլակյանին հենց ՀՀԿ-ն է ցանկանում հեռացնել, սակայն ինչպես երևում է՝ դա էլ իրենց չի հաջողվի, և պատգամավորն ավելի շուտ դուրս կգա:




Լրահոս