ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած եղբայրների սպանություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին «Գյումրի» ԲԿ-ից ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ են տեղափոխվել տղամարդկանց դիակներ։ Իրավապահները պարզել էին, որ Թելման եւ Վարդան Կարապետյանները մահացել են Գյումրու Ղուկասյան փողոցի թիվ 180 տան մոտ։

Հարուցվեց քրեական գործ, հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի պարկուճներ ու փամփուշտ։

Պարզվել է, որ դեպքի օրը Տերյան փողոցում, կրպակում Գարեգին Ֆրանգուլյանն ու Հակոբ Ֆրանգուլյանը վիճել են Կամո Կարապետյանի հետ։ Վերջինս եղբայրների եւ ընկերոջ հետ հանդիպել է Ֆրանգուլյանների հետ։ Ծեծկռտուքի ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակել։

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս