ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` օտարերկրյա քաղաքացու հետ ամուսնության գրանցման համար պահանջվող պետտուրքն ինչքա՞ն է կազմում: Որքա՞ն պետք է վճարել:
Լարիսա Պետրոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում բացի պետական տուրքից վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետևյալ չափերով՝
գ մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ) `150.000 ՀՀ դրամ.
գ երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում (օրը որոշվում է դիմողների ցանկությամբ)` 120.000 ՀՀ դրամ.
գ յոթերորդ աշխատանքային օրը` 50.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայնեք, որ ամուսնության հնարավորինս արագ գրանցման համար աստղաբաշխական թվեր են պահանջվում:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: