Խեղճ կին. ով է քննելու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին բավական դժվար գործ է բաժին ընկել: Նա քննելու է քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաև Լոռու մարզի քննչականի պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` խոշոր չափերով կաշառք: Բացի նրանից, ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վլադիմիր Դավթյանը, որը կատարել է Վահագն Աբգարյանի պատվերը. սպանել է Կամո Փիրուզյանին: Ու, փաստորեն, այս քրեական հեղինակության գործը կքննի կին դատավոր:




Լրահոս