Հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը:
ԹԵՄԱ՝ Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան օրերս ի՞նչ խնդրով է դիմել ԿԳՆ. ոլորտում առկա խնդիրներն ու նորությունները:
***
Հունիսի 6-ին, ժամը 12:00-ին «Մ
Բանախոսն է`
Սուրեն Մաղաքյան, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նախագահ, «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի համակարգող
Ասուլիսին անդրադարձ կլինի նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի (ընդունվել է ս/թ մարտի 2-ին՝ ԱԺ-ի կողմից՝ 1-ին ընթերցմամբ) վերաբերյալ առաջարկություններին և նկատառումներին, որոնք ձևավորվել են «Համատեղելով ջանքերը» (Joint Efforts) ծրագրի շրջանակներում՝ «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության և «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի անդամ, թվով 10 կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց և փորձագետների հետ քննարկումների արդյունքում։ Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների և նկատառումների փաթեթը 2018 թ ապրիլի 3-ին ներկայացվել է ԱԺ գլխադասային հանձնաժողով։
Ասուլիսին կանդրադառնանք նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայով ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, նշված կոնվենցիայի կամընտիր արձանագրության ստորագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև երկրում հաշմանդամության հիմքով խտրականության բացառման, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի և շրջակա միջավայրի քաղաքաշինական մատչելիության, ամառային արձակուրդներին հաշմանդամություն ունեցող երեխաների ամառային հանգստի, ներառական ճամբարների կազմակերպման և այլ հրատապ լուծում պահանջող հարցերի։