Ում կնշանակեն Վճռաբեկի նախագահ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։ Ասում էին՝ Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չի գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը։ Երեկ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակում անի այս կարեւոր պաշտոնում։

Բայց Հայաստանում նման նշանակումները, ըստ ընդունված ավանդույթի, համաձայնեցվում են գործադիր իշխանության հետ։ Ում կնշանակեն վճռաբեկի նախագահ, դեռ պարզ չէ։ Առայսօր կային 2-ի՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի եւ նույն պալատի դատավոր Գոռ Հակոբյանի թեկնածությունները։

Ավել մանրամասն՝ թերթ այսօրվա համարում:




Լրահոս