Որքան ունեցվածքով հեռացավ Վահրամ Շահինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Անկեղծորեն և վստահաբար հայտարարում եմ, որ իմ հետևից թողնում եմ անաչառ, անկաշառ, համերաշխ և պետությանը նվիրված պրոֆեսիոնալ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- մասնավորապես, իր հայտրարարության մեջ նշել է Շահինյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շահինյանի դրամական միջոցները կազմում են 30 միլիոն դրամ, 40 հազար դոլար, 10 հազար եվրո։ 2017 թվականի ընթացքում նրա եկամուտներն ավելացել են 32 միլիոն 260 հազար դրամով, որից 6 միլիոն 370 հազար դրամը թոշակն էր միայն:

Նրա կնոջ ունեցվածքը կազմում է 28 միլիոն դրամ, 38 հազար դոլար և 15 հազար եվոր։ 2017 թվականին այն ավելացել է 10 միլիոն 700 հազար դրամով։




Լրահոս