Բոլորս էլ դուրս կգանք. օրերի խնդիր է. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ դատարան բերվեցին «Հանրային փրկության» ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն ու գործով անցնող մյուս կալանավորները: Ի պատասխան լրագրողների հարցի` ընդունելո՞ւ են իրենց ազատ արձակման վերաբերյալ պատգամավորների երաշխավորությունը, Սէֆիլյանը պատասխանեց. «Ես լիահույս եմ, բոլորս էլ դուրս ենք գալու, բոլոր քաղբանտարկյալները, մասնավորապես «Սասնա ծռերը» ազատության մեջ կլինեն, օրերի խնդիր է»:

Հիշեցնենք` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ազատազրկված Ներսես Պողոսյանի համար երկու երաշխավորություն է ներկայացվել: «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու համար:

Հիշեցնենք նաև, որ Ներսես Պողոսյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, նա իր ու իր խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ: Այսօր «Ելքի» երկու պատգամավորել էլ երաշխավորություն էր ներկայացրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու համար ևս:




Լրահոս