Երգիչ Մհերը սպասում է առաջնեկին, հայտնի է նրա երեխայի սեռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին լույս աշխարհ կգա երգիչ Մհերի առաջնեկը: Հայտնի է նաեւ նրա սեռը. երգիչը որդի է ունենալու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Մհերի պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը:

Հարցին, թե ընտանիքին նվիրվելու արդյունքում արդյոք երգարվեստը ինչ-որ առումով կհայտնվի երկրորդ պլանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եղավ մի շրջան, երբ անձնականի պատճառով Մհերի կարիերան փոքր-ինչ տուժեց, սակայն հիմա արդեն ամեն բան իր հունի մեջ է ընկնում, Մհերը կշարունակի ներկայանալ նույն ինտենսիվությամբ եւ չի դադարի անակնկալներ մատուցել իր հանդիսատեսին»:

Հիշեցնենք, որ Մհերն ամուսնացել էր մեկ տարի առաջ՝ հունիսին: Նրա կինը մասնագիտությամբ մանկավարժ է, անունը՝ Արմինե։

Մենք, սակայն, միայն անձնականից չէ, որ խոսեցինք: Պրոդյուսերից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ ինչ անակնկալներ են սպասվում երկրպագուներին: Նա տեղեկացրեց, որ ամռան վերջում Մհերը հանդիսատեսի դատին կհանձնի նոր դուետ արտասահմանյան մի երգչուհու հետ:

«Դա վաղուց մտածված ծրագիր էր, առաջարկը եղավ Մհերի կողմից, զուգերգը կներկայացվի տեսահոլովակի տեսքով»,-ասաց Գեորգին՝ հրաժարվելով բացել փակագծերը:

Նրա խոսքով՝ կա մեկ այլ երգ եւս, որը շուտով կներկայացվի հանդիսատեսին, այն փոփ-դասական ժանրում է, ռուսալեզու ստեղծագործություն է, կոչվում է «Признание»:

Պրոդյուսերը նաեւ նշեց, որ Մհերը ամռանը համերգներով հանդես կգա Իտալիայում եւ Հունաստանում: Այնպես որ տեղի հայ համայնքները երգչի հետ հանդիպելու հնարավորություն կունենան: Մհերն ընգրկված է նաեւ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում: Թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մրցույթում ներկայանալու են նաեւ հայ մասնակիցներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս