Հարց քաղաքացիներից` ինչպես է հաշվարկվում աշխատանքային ստաժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 18.560 դրամ, սակայն իմ հաշվարկով պետք է ստանամ 21.120 դրամ: Ունեմ 8 տարվա աշխատանքային ստաժ: Խնդրում եմ` ասեք, ինչպե՞ս է հաշվարկվել իմ թոշակի չափը: Եթե հնարավոր է, ներկայացրեք սխեմայով:

Վահե Եղոյան (Գեղարքունիքի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնում Վ. Եղոյանին 20.10.2016թ. նշանակվել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ: Կենսաթոշակը վերահաշվարկելու համար Վ. Եղոյանը 18.01.2018թ. դիմել է Վարդենիսի տարածքային բաժին` ներկայացնելով տեղեկանք 04.09.2012թ. աշխատելու եւ Վարդենիսի պետական քոլեջում սովորելու վերաբերյալ: Ընդհանուր աշխատանքային ստաժը կազմել է 8 տարի, որից 5 տարին 3 ամիս 17 օրը` 14.09.2012թ. մինչեւ 31.12.2017թ., որպես օպերատոր աշխատած ժամանակահատվածն է, իսկ 2 տարի 8 ամիս 17 օրը` ուսման ժամանակահատվածը: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (ՍxԱ) x Գ բանաձեւով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքյաին ստաժի առկայության դեպքում` Կ=Հ+ (10 x Ա+ (Ա-10) x Ա1) x Գ բանաձեւով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է; Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը; Ս-ն` աշխանքային ստաժի տարիները; Ա-ն` մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը; Ա1-ը` 10 տարին գերազնացող աշխատանքյաին ստաժի մեկ տարվա արժեքը; Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1. մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1,
2. 11-ից մինչեւ 40 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3. 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս