Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս կարող է քաղաքացին գազալցակայան բացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ինչպե՞ս կարող եմ գազալցակայան բացել: Ցանկանում եմ մանրամասն տեղեկանալ կարգին. ո՞ւր պետք է դիմել, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, ի՞նչ գործընթաց է այն, ի՞նչ լիցենզիա եւ այլ փաստաթղթեր են անհրաժեշտ: Խնդրում եմ, հնարավորինս մանրամասն ներկայացնել կարգը:

Լեւոն Հակոբյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում նոր գազասպառման համակարգերի, այդ թվում ԱԳԼՃԿ-ների միացումը գազամատակարարման ցանցին կանոնակարգվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ` հաստատված Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 4-րդ բաժնի 9-րդ, 10-րդ եւ 10.1-րդ գլուխների դրույթներով, ինչպես նաեւ «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 28.08.2008 թվականի N 1101-Ն որոշմամբ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները հրապարակված են ՀՀ ՀԾԿՀ, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնետիրական ընկերություն Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է քաղաքացուն խորհուրդ տալ մանրամասն ծանոթանալ կարգին եւ դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սահմանված կարգով գործարքն իրականացնելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս