Հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:
ԹԵՄԱ ՝ Արցախի ներքաղաքական զարգացումներից Ադրբեջանի սպասելիքները. հակամարտության կարգավորման շրջանակում հավանական շրջադարձերը:
***
ՀՈՒՆԻՍԻ 8-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանիաշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանի, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Երևանում արդեն 4-րդ անգամ անցկացվում է «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը: Այն անցկացվում է «Երևանյան ամառ 2018» միջոցառումներիծրագրի շրջանակում:
***
Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ին, Էրեբունի Պլազայում (Վազգեն Սարգսյան փողոց 26/1) կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ ՀՀ զինված ուժերում արձանագրված խնդիրներն ու առաջարկները։ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։
***
Ս.թ. հունիսի 8-ին ժամը 10-ին տեղի կունենա Ապարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) վերաբացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Միջազգային համագործակցության բաժնի պետ Զառա Ալլահվերդյանը, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
***
Հունիսի 8-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության ծրագրի շուրջ. իրողություններ և հեռանկարներ: