Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է տիրում էլեկտրաէներգիայի սակագնի նվազման քննարկումներից հետո:

Նախարարը նշեց, թե քննարկումներ են իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գնահատել են բոլոր այն ռիսկերը և հնարավորությունները, որոնք կան վերանայման հետ կապված: «Այս պահին վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել, դրանք կապված են ատմոյակայանի՝ նախադեպը չունեցող աշխատանքների հետաձգման հետ: Պատմության մեջ չի եղել, որ ատոմակայանի աշխատանքն այսքան երկար կանգնի: Սակագնի վրա կարող է ունենալ մեծ ազդեցություն, և այս պահին չենք ուզում գնալ այդ քայլին: Այս պահին կան նաև գազի գնի հետ կապված ռիսկեր: Ունենք ռիսկ դոլար-դրամ հարաբերության հետ կապված»,- նշեց նախարարը:

Նախարարը հայտնեց, որ 10 դրամով կարող են նվազեցնել անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագները:




Լրահոս