
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի դիմաց լարված վիճակ է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ են հավաքվել Նորք-Մարաշում վնասազերծված «զինված խմբի» կալանավորված անդամների հարազատները և բողոքում են դատաքննության ընթացքի դեմ:
Հարազատները ArmLur.am-ի թղթակցին փոխանցել են, որ գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն առանց բացառության մերժում է խափանման միջոցը փոխելու փաստաբանների բոլոր միջնորդությունները: Սրան զուգահեռ` նիստերը չեն կայանում, պարբերաբար հետաձգվում են:
Ցուցարարները նշել են նաև, որ եթե այս քրեական գործի քննության ընթացքում որևէ տեղաշարժ չնկատվի, իրենց կտրուկ քայլերի են դիմելու, բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են հավաքելու:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: