
Ինչպես արդեն հայտնել էր ArmLur.am-ը, կառավարության նիստում նշվեց, որ սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Արթուր Գրիգորյանը կրկին անդրադարձավ այդ հարցին՝ ասելով, թե քննարկումները լայնածավալ են եղել, և միայն դրա արդյունքում է այդպիսի որոշում կայացվել:
Նրա փոխանցմամբ` առկա է նվազեցման երկու տարբերակ. «Մենք սակագների հետ կապված որևէ գործառույթ չունենք: Դա ՀԷՑ-ի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում է»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: