Beeline-ն իջեցրել է iPhone-ների գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-իվաճառքի և սպասարկման գրասենյակներում իջեցվել են iPhone-երիամբողջ տեսականու գները: Այժմ AppleiPhone վերջին մոդելները՝iPhone 6-ից մինչևiPhone X, կարելի է գնել 297900-ից մինչև 644 900 դրամով: Որոշ մոդելների գները նվազել են 41 000 դրամով:

«Apple-ի հեռախոսները միշտ շատ պահանջված են մեր հաճախորդների կողմից, և մենք մշտապես փորձում ենք նրանց առաջարկել պարզ և հարմար պայմաններ և, իհարկե, ցածր գներ: Նշեմ, որBeeline-ի հեռախոսները գնելիս բաժանորդները կարող են օգտվել շահավետ տարաժամկետ վճարման պայմաններից, և տոկոսների ու լրացուցիչ վճարումներ փոխարեն վճարել միայն կապի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.amկայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս