Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր դասախոսում էր բրիտանահայ ականավոր վիրաբույժ, լապորոսկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին:
«Նորարարությունն առողջապահության ոլորտում» խորագրով բաց դասախոսությունից հետո հանրահայտ բժիշկը պատասխանեց ներկա ուսանողների եւ հյուրերի հարցերին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ArmLur.am-ի հետ զրույցում կարեւորեց նման հանրահայտ բժիշկների ժամանումը մեր երկիր եւ փորձի ներկայացումը: Միջոցառումը կազմակերպվել էր FAST ընկերության կողմից, եւ ներկաների թվում էր ընկերության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: