ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ոտքով քայլել է դեպի Բաղրամյան 26-ի աշխատավայր: Սա քաղաքական նոր մշակույթ է. դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է ՀՀ քաղաքացին բարձրաստիճան պաշտոնյաին` առավել եւս պետության առաջին դեմքին, տեսել ոտքով քայլելիս:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ինչի՞ համար են ծառայողական քննության ընթացքում անցկացվում զննություններ:

Լարիսա Գեւորգյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` հնարավո՞ր է տեղական արտադրության օղին վաճառել սահմանված արժեքի կես գնի չափով:

Ստեփան Հարությունյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ակցիզային հարկի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, որի համաձայն` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաեւ ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող շշալցված ապրանքների եւ 2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի եւ չշշալցված կոնյակի սպիրտի) օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները: Ի դեպ` ՀՀ-ում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով եւ նրանց կողմից տրված հումքից հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք:




Լրահոս